Լուսակիր ծառ
Լուսակիր ծառ | |
---|---|
Տեսակ | քանդակ |
Ստեղծում | 1998 |
Բարձրություն | 8 մետր |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Պատմական երկիր | Միդլեքս |
Բնակավայր | London Borough of Tower Hamlets? |
Ներկա վիճակ | Կանգուն |
Traffic Light Tree Վիքիպահեստում |
Լուսակիր ծառ (անգլ.՝ Traffic Light Tree), հասարակական քանդակ, որը գտնվում է Լոնդոնում, Անգլիայում։ Ստեղծվել է ֆրանսիացի քանդակագործ Պիեր Վիվանտի կողմից, ով հաղթել էր Հանրային Արվեստի Հանձնաժողովների գործակալության կողմից կազմակերպված մրցույթում։ Ի սկզբանե տեղադրված է եղել Հերոն Քուեյ, Մարշ Ուոլ և Վեստֆեր փողոցների խաչմերուկում` Քեների Վարֆի մոտակայքում[1]։ Այժմ այն տեղադրված է Բիլինգսգեյթ շուկայի մոտ գտնվող շրջանցիկ ճանապարհի վրա։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսակիր ծառ քանդակն ունի ութ մետր բարձրություն և բաղկացած է 75 առանձին լուսակիրներից, որոնցից յուրաքանչյուրը կառավարվում է առանձին համակարգչի կողմից։ Քանդակագործ Վիվանտի խոսքերով այս քանդակը խորհրդանշում է Լոնդոնի մերձակայքում գտնվող բնական սոսիները, որոնք այսօր տնկված են բազմաթիվ զբոսայգիներում, ինչպես նաև ճանապարհների եզրերին։ Սոսիների մեծ մասը տնկվել է արդյունաբերական բարձր աղտոտվածության պատճառով 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին։ Լոնդոնն առաջին քաղաքներից մեկն է, որն օգտագործել է այս ծառատեսակը այդ նպատակով, քանի որ գործնականում ապացուցված է, որ սոսին հատկապես դիմացկուն է աղտոտվածության պայմաններում։ Իսկ 75 լուսակիրների անընդհատ փոփոխվող լույսերն արտացոլում են քաղաքի ներքին, ֆինանսական և առևտրային գործունեության երբեք չավարտվող ռիթմը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսակիր ծառ քանդակը տեղադրվել է 1998 թվականին մի սոսու փոխարեն[3], որը չորացել էր աղտոտվածության պատճառով[4]։ Չնայած սկզբնական շրջանում որոշ մոտոցիկլավարներ խառնվում էին` շփոթելով քանդակի լույսերն իրական լուսակրի հետ, այն շուտով դարձավ զբոսաշրջիկների և տեղացիների սիրելին։ 2011 թվականի դեկտեմբերին քանդակը տեղափոխվեց սեփականատիրոջ կողմից, որպես վերանորոգման աշխատանքների մի մաս և տեղադրվեց Վեստֆերի շրջանցիկ ճանապարհի վրա[5]։ 2013 թվականի սկզբներին քաղաքի խորհրդի կողմից դիմում ներկայացվեց, և 2013 թվականի նոյեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 11-ը քանդակը տեղադրվեց Բիլինգսգեյթ շուկայի մոտ[6] Տրաֆալգարյան հրապարակ տանող շրջանցիկ ճանապարհի վրա։ 2014 թվականի հունվարի 20-ին Լոնդոնի «Համլետի աշտարակ» թաղամասի քաղաքագլուխ Լութֆուր Ռահմանի[7][8] ղեկավարությամբ տեղի ունեցավ քանդակի պաշտոնական բացումը, որին ներկա էին բազմաթիվ զբոսաշրջիկներ, հյուրեր և տեղացիներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "The Traffic Light Tree, Pierre Vivant 1998" Արխիվացված 2016-04-16 Wayback Machine. City Noise. 12 June 2006. Retrieved 29 September 2009
- ↑ Ivanov, Alexander."London's Lesser Known" Արխիվացված 2011-08-22 Wayback Machine. mindzgap.co.ukdate=24 March 2009. Retrieved 29 September 2009.
- ↑ "Pierre Vivant" Արխիվացված 2008-07-23 Wayback Machine. canarywharf.com. Retrieved 29 September 2009
- ↑ Sumpter, Helen (10 April 2006). "Sculpture club" Արխիվացված 2016-05-09 Wayback Machine. Time Out. London. Retrieved 29 September 2009
- ↑ Virtue, Rob (8 December 2011)."Upset as Westferry Traffic Light Tree removed". Wharf. Retrieved 14 December 2011
- ↑ Brook, Mike (14 January 2013). "Iconic Traffic Light tree to shine a light on Canary Wharf again" Արխիվացված 2017-06-18 Wayback Machine. East London Advertiser. Retrieved 10 November 2013.
- ↑ Thienel, Gloria R. (18 January 2014). "Lighting Up" (email) (Press release)
- ↑ Virtue, Rob (21 January 2014)."Canary Wharf's Traffic Light Tree switched on". Wharf. Retrieved 22 January 2014
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Traffic Light Tree Արխիվացված 2010-04-18 Wayback Machine – citynoise.org (englisch)
- Grand Illusions: Traffic Light Tree Արխիվացված 2009-07-21 Wayback Machine (englisch)
- Sculpture club Արխիվացված 2011-06-07 Wayback Machine (englisch)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լուսակիր ծառ կատեգորիայում։ |